ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և «Բերքառատ Հայաստան» նախաձեռնության անդամների անմիջական մասնակցությամբ Զառ համայնքում կազամակերպվել է ագրոարշավ, որին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և այլ բուհերի դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ։ Մոտ երկու ժամ տևած «Մեղվաբուծության հիմունքները» թեմայով քննարկման ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի մեղվաբուծության խնդիրներին։
Այնուհետև ագրոարշավի մասնակիցները շրջել են Զառ համայնքի հուշարձանների տարածքներում, ծանոթացել հին ու նոր եկեղեցիներին, բնակատեղի դամբարանադաշտին, ապա` ոտքով արշավ կազմակերպել դեպի մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակի ամրոց «Սևաբերդ» ( պետ․ ցուցիչ՝ 6․61․1) և երկու քարայր- կացարաններ (պետ․ ցուցիչ՝ 6․27․45 և 6․27․ 46) ու հասել մինչև Քարե ջրհոր կոչվող սառնաղբյուրի տարածք։ Արշավի ընթացքում մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը մասնակիցներին հուշարձանների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է պատմել: Նա անդրադարձել է քարայրների տարածքից գտնված հնադարյան ջրազտման սարքին ու դրա կիրառությանը, խոսել նաև հուշարձանների պահպանության խնդիրների մասին։