«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժինը, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, իրականացրել է մշտադիտարկում մարզի՝ պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների տարածքներում։ Ուսումնասիրվել է 7 հուշարձան` Կարենիս համայնքի Կարենիս վանական համալիրը և V դարում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին, Արզական համայնքի Սբ. Գևորգ և Սբ. Աստվածածին եկեղեցիները և վանական համալիր Նեղուցի վանքը, Պտղնի համայնքի Պտղնավանք և Առինջ համայնքի գերեզմանոց հուշարձանները:
Արձանագրվել են հուշարձանների վնասված և փլուզման ենթակա հատվածները ։ Մշտադիտարկման արդյունքում փաստվել է, որ 2017թ. ընթացքում այդ հուշարձանները վտանգվածության առումով էական փոփոխությունների չեն ենթարկվել և 2016 թ. արձանագրված իրավիճակը պահապանվում է ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող մյուս վտանգված հուշարձանների տարածքներում ևս կանցկացվի մշտադիտարկում։