ԲԱՑ ԴԱՍԸ ԶՈՒԳՈՐԴՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ԲԱՑ ԴԱՍԸ ԶՈՒԳՈՐԴՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

2018-05-10T14:12:48+00:00 07/12/2017|Սյունիք, Լրահոս|

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը  Մեղրիի 19-րդ դարի կենցաղին վերաբերող բաց դաս է անցկացրել Մեղրու  թիվ  2 միջնակարգ  դպրոցի  6-րդ դասարանի  աշակերտների համար։ Նա անդրադարձել է այդ ժամանակաշրջանում Մեղրիում զարգացած արհեստներին, մասնավորապես` բնակելի տների ժողովրդական ճարտարապետությանը, փայտարվեստին։

Ն․ Հայրապետյանը մանրամասն խոսել է նաև այդ տարածաշրջանի բնակչության հյուընկալության մշակույթի մասին։ Պատանիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նշանավոր մեղրեցիներ Փարամազի, Էդվարդ Աղայանի, Խաչատուր Մալումյանի, հոգևոր հովիվ Վահան Տեր-Գրիգորյանի  հայրենանվեր գործունեությանը։ Բաց դասը զուգորդվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տարածաշրջանում կիրառված կենցաղային իրերի ցուցադրությամբ։ Ի դեպ` Ն․ Հայրապետյանը դպրոցականներին պատմել է, որ 1901թ.-ին հենց Մեղրիում է հիմնադրվել Հայաստանի առաջին սպառողական կոոպերացիան։

Բաց դասին ներկա են եղել  նաև դպրոցի մանկավարժները, որոնք կարևորել են նմանօրինակ հանդիպումների ճանաչողական նշանակությունը։