ՄԵՂՐԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ

ՄԵՂՐԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ

2018-03-29T15:59:54+00:00 07/12/2017|Սյունիք, Լրահոս|

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել  Մեղրիում տեղակայված ռուսական զորամասի միջնակարգ դպրոցում: Մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը դասի ընթացքում   մասնակիցներին  ներկայացրել է Մեղրիի մշակութային ժառանգությունը, բնակավայրի ճարտարապետական կառուցվածքը:

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ հարցեր են տվել Մեղրու բերդի  վերաբերյալ։ Նրանց խնդրանքով Նաիրա Հայրապետյանը պատմական փոքրիկ ակնարկ է կատարել ու անդրադարձել 1813 թ.  ռուս զորավար  Կոտլյարևսկու  կողմից  Մեղրին պարսիկներից  ազատագրելու  ռազմական  գործողություններին,  խոսել ռուսական  400 հոգանոց  զորաջոկատի քաջագործությունների մասին, թե ինչպես են նրանք արիաբար կռվել Մեղրու բերդի տիրակալ Մահմադ խանի 2000-ի հասնող զորքի դեմ: Ն․ Հայրապետյանն անդրադարձել է նաև Մեղրու  բերդի ռազմապաշտպանական նշանակությանն ու կառուցվածքին:

Բաց դասի նպատակը ոչ միայն հուշարձանների հանրահռչակումն է, այլև հայ-ռուսական հարաբերություններում մեղրեցիների ունեցած դերակատարումը ներկայացնելը։