ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված էքսկուրսիա է կազմակերպվել մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքներում: Էքսկուրսիային մասնակցել են մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը, տեղակալներ Անահիտ Գրիգորյանը, Նաիրա Հայրապետյանը, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ, ծնողներ։
Դպրոցականներն այցելել են Բարձրավանի Բղենո Նորավանքը, ծանոթացել նրա հիմնադրման պատմությանը և գործունեությանը։ Գորիս քաղաքում դպրոցականներն ու նրանց ծնողները շրջել են պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, եղել այն հասցեներում, որտեղ 1918 թ. ապրել և գործել են հայոց ազտագրական պայքարի ղեկավարներ և հայոց պետականության վերականգնման ջատագովներ զորավար Անդարանիկը, Գարեգին Նժդեհը, հայ մեծ գրող Սերո Խանզադյանը:
Այցելել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ մտավորականի կենսագրությանը ծանոթանալուց հետո պատանիները հնարավություն են ունեցել հետաքրքիր մանրամասներ լսել 1918 թ. մայիսյան հերոսամարտերին Ակսել Բակունցի մասնակցության և 1918-1920 թթ. Առաջին հանրապետության կրթամշակութային կյանքում ունեցած նպաստավոր գործունեության վերաբերյալ։
Խնձորեսկում դպրոցականները այցելել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ Անահիտ Գրիգորյանը ներկայացրել է Խնձորեսկի մելիքական տների կառուցման պատմությունն ու ճարտարապետությունը: Պատանիներն այցելել են նաև Մխիթար սպարապետի շիրմին:
Էքսկուրսիան շարունակվել է Տաթևի վանքում, մինչ այդ նրանք այցելել են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի անվան հետ կապվող Դիտակետ հուշարձանի տարածք։
Էքսկուրսիայի ընթացքում մարզային ծառայության պատասխանատուները մասնակիցներին ներկայացրել են 18-րդ դարում Սյունիքի հայկական իշխանապետության ընթացքում տեղի ունեցած պատմական դեպքերը։