ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է զարգացնել մասնաճյուղերի  ենթկառուցվածքները։  «Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում արդեն տեղադրվել է  աշխատակիցների  համար նախատեսված /մետաղական կոնստրուկցիայով հավաքված/ ժամանակավոր  տաղավար,  որն  ունի աշխատասենյակ և սանհանգույց:

Հուշարձանի պահապանների աշխատանքը հատկապես դժվարանում է խստաշունչ ձմռանը:  Աշխատանքային  ողջ  օրը  նրանք  ստիպված  են  լինում անկախ եղանակից  անցկացնել  բացօթյա  տարածքում:

««Զորաց քարեր» պատմամշակութային  արգելոցի  և  ՊՄՊ  մարզային ծառայության աշխատակիցները  պարտավոր են առավել  զգոն և  ուշադիր լինել  հուշարձանի  պահպանության  հարցում: Ցանկացած  փոքր  իրավախախտման  համար պատասխանատու կլինեն նախ և առաջ իրենք: Ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում  չեն  լինի  նաև  անհարկի շահարկումներ:  Խոսքը` սոցիալական ցանցերում  մի քանի ամսվա  վաղեմության  դեպքերը  որպես  նոր  եղելություն հասարակությանը «հրամցնել»-ու մասին է: ՊՈԱԿ-ի ղեկավարության պահանջն է` առավելագույն  ջանքներ  ներդնել  պատշաճ  պահպանություն  ապահովելու  համար», -իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Հուշարձանի  պահպանության  նկատմաբ  առավել  զգոն  լինելու  պահանջով ՊՈԱԿ-ի ղեկավարությունը  «Զորաց քարեր» բնակատեղի»  արգելոցի  ու  ՊՄՊ  Սյունիքի  մարզային ծառայության աշխատակիցների հետ հանդիպել էր դեռ երկու ամիս առաջ։ Հենց այդ ժամանակ էլ  Ա. Թարվերդյանը  խոստացել  էր  բարելավել  հուշարձանների  պահապանների  աշխատանքային  պայմանները:

Նույն օրը Սիսիան  քաղաքի  մասնավոր  ձեռնարկություններից  մեկի տարածքում  կազմակերպության  ղեկավարությունը  ծանոթացել  էր  տաղավարների  մի  քանի  տարբերակների:

Ի դեպ,  «Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում գալիք  տարի հավանաբար ներդրվի տոմսային տնտեսություն:  Տաղավարը  կծառայի  նաև  որպես տոմսավաճառի կրպակ: