ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

2018-12-18T15:24:49+00:00 05/12/2018|Շիրակ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  մշակութային միջոցառումների  կազմակերպման  և  մարքեթինգի  բաժնի  և  Շիրակի մարզային  ծառայությունը  Սպանդարյան  համայնքի  միջնակարգ դպրոցում  անցկացրել  է  «Եկեք  նկարենք  մեր  մարզի  հուշարձանները»  խորագրով  նկարչության  մրցույթ:

Միջոցառման  սկզբում  մ/ծ  պետ  Վալեր  Նազարեթյանը  պատմել է մարզի  հուշարձանների   պահպանության  ու  հանրահռչակման  մասին:  Երեք  փուլով  անցկացված  մրցույթին  մասնակցել  են  տարբեր  դասարանների   քառասունից  ավելի  աշակերտներ:  Ժյուրիի կազմում ընդգրկված  են  եղել  ՊՄՊ  Շիրակի  մարզային  ծառայության  պետ  Վ. Նազարեթյանը, պետի տեղակալ  Գ.Ղուլիջողլյանը, մանկավարժներ, այլք:

Առաջին փուլում  ժյուրին ընտրել  է  լավագույն  ութնյակին, երկրորդ փուլը հաղթահարել  է  երեք  աշակերտ` Գայանե  Հովհաննիսյան, Անժելա  Ավագյան  և Միլենա  Դավթյան: Լավագույն  եռյակը  նկարել  է Շիրակի մարզի` Մայիսյան  գյուղի  Եկեղեցին 7 դար.,  Բարձրաշեն  գյուղի  սուրբ  Աստվածածին  Եկեղեցին  7 դար,  Սպանդարյան համայնքի նորահայտ խաչքարը:

Մրցույթի  փուլերը  հաղթահարած  լավագույն  եռյակը  ՊՈԱԿ-ից  հուշանվերներ` հուշարձանների  մասին  պատմող  գլուխկոտրուկներ  են  նվեր  ստացել,  ապա  փորձել  դրանք  հավաքել  տեղում: Շնորհակալագրով  է պարգևատրվել  նաև  կրթօջախի  մեկ  այլ  շնորհալի  աշակերտ` Տիգրան  Խաչատրյանը, որը  իր  պատկերացմամբ  եկեղեցի էր  նկարել:

Մրցույթին մասնակցելու համար  շնորհակալագրի  է  արժանացել  նաև կրթօջախը: