Ս. թ. հուլիսի 1-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կսահմանի միասնական տոմսի արժեք:
Մասնավորապես՝
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության մուտքի տոմսի արժեքը կլինի 1500 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի արժեքը կլինի՝ 1300 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը կլինի 1000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար:
Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար կսահմանվեն լրացուցիչ արտոնություններ` դպրոցականների, ուսանողների, կենսաթոշակառուների, փախստականների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաների, Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքիների անդամների, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և մի շարք այլ խմբերի համար: Կլինի նաև նորույթ՝ ընտանեկան փաթեթ:
Արտոնությունների ամբողջական ցանկը հրապարակվի առաջիկայում: