«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Լոռու մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները մաքրել են Սանահինի միաթեք կամրջի կամարները և պատերը խոտածածկույթից և հեռացրել ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ը երախտագիտություն է հայտնում ԱԻ նախարարությանը` ցուցաբերած աջակցության համար։
Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին: