ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ

2022-03-30T17:21:50+00:00 30/03/2022|Լրահոս|

Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գնտվող ու 7-րդ դարով թվագրվող պատմամշակութային այս գոհարը Ձեզ կծանոթացնի մեր մշակույթի ամենագեղեցիկ էջերից մեկի հետ։

Գարնան շունչն այստեղ արդեն զգացվում է, արևի գեղեցիկ շողերն իրենց լույսն ու ջերմությունն են սփռել զվարթունների տաճարի վրա։

643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից կառուցված Զվարթնոց տաճարի կառուցման մասին առաջին տեղեկությունները հաղորդում է պատմիչ Սեբեոսը։ Նրա վկայությամբ եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: 13-րդ դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին, պատմիչ Վարդան Բարձրաբերդցին և պատմիչ Մխիթար Այրիվանեցին համոզմունք են հայտնում, որ  Սբ. Գրիգորը (Զվարթնոցը),  ավերվեց տաջիկների (արաբների) կողմից:

Անպայման այցելեք Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան։ Մեր էքսկուրսավարները  ձեզ սիրով կպատմեն տաճարի, աշխարհիկ կառույցների (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր), տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանված ու V դ. թվագրվող միանավ եկեղեցու, նաև՝ թանգարանում պահվող հնագիտական առարկաների մասին։