Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի միջև «Էրազմուս պլյուս» ծրագրով կնքված համագործակցության շրջանակներում Հայաստան են գործուղվել Ֆլորենցիայի համալսարանի ասպիրանտներ՝ Մարթա Զերբինին, Ալեսանդրա Վեցին, Լեչի Նովելլան, Լեոնարդո Սքուելինին:
Ասպիրանտները հանդիպեցին և զրույց ունեցան տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի հետ, ներկայացրին իրենց այցի նպատակը, ստացան թույլտվություն՝ օգտվելու ՊՈԱԿ-ի ֆոնդերից (Չափագրությունների ֆոնդ, Նախագիծ-նախահաշիվ և Լուսանկարների ֆոնդ):
Հանդիպում-քննարկում ունեցան ՊՈԱԿ-ի շինարար-փորձագետ Բաբկեն Իգիթյանի հետ, ստացան տեղկատվություն հայկական եկեղեցիների կառուցվածքի, ճարտարապետական առանձնահատկությունների մասին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ ճարտարապետները չափագրման աշխատանքներ են իրականացրել Գառնիում, Եղվարդի սբ. Զորավոր եկեղեցում (Կոտայք), Գյուլագարակի Տորմակ և Վարդաբլուրի հուշարձաններում (Լոռի):