«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի Գեղամասար և Կախակն համայնքներում գտնվող որոշ խաչքարեր թեքվել են:
Իրականացվել է խաչքարերի տեղազննման, չափագրման, թեքվածության աստիճանի որոշման աշխատանքներ, քննարկվել են խաչքարերը ուղղելու և ամրակայելու հնարավոր մեթոդներն ու տարբերակները:
Այցի ընթացքում պահպանության ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են նաև Կարճաղբյուրի «Քարե դուռ» ամրոցում գտնվող պատվանդանից ընկած խաչքարը:
Ամփոփիչ քննարկումներից հետո կիրականացվեն խաչքարերը ուղղելու աշխատանքները: