Գորգը պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գործվածք ֆոնդում: Անվանումը կապված է 15-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի անվան հետ, որի կտավներում պատկերված են նման հորինվածքով գեղազարդված գորգեր:
Հայտնաբերման վայրը՝ գ․ Հառիճ, ձեռք է բերվել «Հառիճ» պատմահնագիտական արգելոց-թանգարանից,
Ստեղծման վայրը՝ Շիրակ XIX դարի վերջ,
Չափսերը՝ 286×120,
Պատրաստված է՝ բրդից, բնական ներկանյութից, գործված է կրկնակի հանգույցով:
Նկարագրություն.
Գորգը ուղղանկյունաձև է, երկու մասի բաժանված, ունի երկու նեղ ու մեկ լայն եզրագոտի։ Կապույտ հիմնագույնով դաշտի կենտրոնում պատկերված են յոթ խոշոր ութանիստեր, որոնց մեջ ամփոփված են «Մեմլինգ» գորգերին բնորոշ զարդանախշեր։ Ունի երեք եզրագոտի։ Լայն, սպիտակ հիմնագույնով գոտին հարդարված է «գինու բաժակ» զարդանախշով։ Նեղ, կարմիր հիմնագույնով եզրագոտիները եռանկյուն և շեղանկյուն նախշերով են: