Ձիասանձի մաս, դաշույն, կախիկներ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ են

Ձիասանձի մաս, դաշույն, կախիկներ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ են

2022-10-12T15:14:51+00:00 12/10/2022|Լրահոս|

Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Վերականգնումը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում, որին կմասնակցեն՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։

ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցադրության համար նախապատրաստում է թվով 15 առարկա՝  ձիասանձի մաս (լկամ), դաշույն, կախիկներ, Գնդեվանքի հավաքածուից՝ քշոց,  2014 թ․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայ-լեհական արշավախմբի կողմից հայտնաբերված կարաս և «Հնագիտության» ֆոնդում պահվող այլ առարկաներ։

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։