30 ամյա պատմություն ունեցող գրադարանի հարուստ հավաքածուի ամենահին միավորը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, պատմաբան, լեզվաբան Միքայել Չամչյանի «Պատմութիին Հայոց» եռահատորն է։
«Պատմութիին Հայոց» -ի առաջին հատորը տպագրվել է Վենետիկում 1784 թվականին՝ շուրջ երեք դար առաջ (երկրորդը՝ 1785, երրորդը՝ 1786 թ․)։
Մովսես Խորենացու Պատմությունից հետո Չամչյանի աշխատությունը Հայոց ամբողջական պատմությունն ստեղծելու առաջին փորձն է, այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից մեկը։
Գրքի առաջին հատորի հրատարակության 200-ամյա հոբելյանի առթիվ 1985 թ.-ին, Երևանում վերատպվել է Չամչյանի «Պատմութիին Հայոց» երկը,
սակայն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում մինչև այսօր էլ պահվում են հնատիպ օրինակները։
Վենետիկի հրատարակությունները ՊՈԱկ-ի միակ արժեքավոր գրքերը չեն, դրանց հաջորդում են 1800-ականների կեսերից մինչև 1900-ականների սկիզբը Վիեննայում, Երուսաղեմում, Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում և խոշոր տպագրատներ ունեցող այլ քաղաքներում հրատարակված գրքերը։