Նորն ու հինը․ վաղերկաթեդարյան ուլունքաշար

Նորն ու հինը․ վաղերկաթեդարյան ուլունքաշար

Ապակե սև, գնդաձև ուլունքահատիկներից կազմված այս ուլունքաշարը թվում է՝  ստեղծվել է մեր օրերում ժամանակակից կնոջ կերպարն ամբողջացնելու համար։ Այնինչ ուլունքաշարը թվագրվում է մ․թ․ա․  XI-IX դ․։

46 սմ երկարությամբ առարկան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդի  Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի  հնագիտական հավաքածուից է։

Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի շրջանում և հարակից հատվածներում կատարված պեղումների արդյունքում  թիվ 15 դամբարանից (պեղումների ղեկավար Ա․ Փիլիպոսյան)։