ՀԱՅԿԱՁՈՐԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ («Կարմիրվանք» եկեղեցի)
Շիրակի մարզ
գ. Հայկաձոր
պետ. ցուցիչ` 7.59.8
Գտնվում է Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին: Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության` եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհա նճարտարապետը 980-985 թթ. : Գմբեթավոր սրահների տիպի շինություն է: Արևելյան, հյուսիսային և հարավային ճակատներին կան երկուական եռանկյունաձև խորշեր («հայկական խորշեր»): Կառուցված է կարմրավունտուֆիսրբատաշքարերով և կրաշաղախով: Հարդարանքը զուսպ է, որն ընդգծում է հուշարձանի վեհությունը: Ուշագրավ են մուտքի կամարաձև բարավորի գալարուն զարդագծերը: Գմբեթիվրապահպանվելենորմնանկարներ: Վերակառուցվել է XIII դ. սկզբներին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը, տանիքի սալաքարերը:
Եկեղեցուց արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են XIII դ. Քանդակազարդ խաչքարեր:
Հիմնական գրականություն
Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948, հ. 2: