«Սեդվի» ամրոցը միջնադարյան Հայաստանի անառիկ ամրություններից է։
Հավանաբար կառուցվել է XIII դ․՝ Զաքարյանների իշխանության շրջանում։
Ամրոցում պահպանվել են պարիսպների, եռահարկ աշտարակի, XIII դ․ միանավ Ս․ Նշան եկեղեցու և բազմաթիվ այլ կառույցների ավերակներ։