«Բուդուր» ամրոց (Ք․ա․ VI-IV դդ․)

«Բուդուր» ամրոց (Ք․ա․ VI-IV դդ․)

2023-11-16T10:09:29+00:00 16/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Բուդուր» ամրոցը հավանաբար կառուցվել է Ք․ա․ VI-IV դդ.: Վերահսկել է Աղստևի հովիտը Տավուշ գետի հովտին կապող և դեպի Կուրի հարթավայր իջնող ռազմավարական ճանապարհը։

Անառիկ ամրոցն ունի մինչև 3 մ լայնությամբ պարիսպներ, շարված են խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Ամրոցի հյուսիսային մասում նկատվում են տարբեր կառույցների հիմնապատեր:

 

Գրականություն

  1. Կարապետյան Ի., Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա. VI-IV դդ., Եր. 2003, էջ 14:
  2. Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարջանները, Երևան, «Հայաստան» հրատ, 1968, էջ 36-37: