Աչքը Ագարակին, մտքով անցյալում

Աչքը Ագարակին, մտքով անցյալում

Ծանոթացեք՝ Տարոն Մանուկյանն է․ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչը, բայց մինչ վարիչի աշխատանքին անդրադառնալը, շրջենք պատմության անիվն ու  հասնենք 2001 թվական։

Հոդվածներ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Ապագան այսօր» թերթում, մարզային թերթում, պաշտոնական կայքէջում, բուկլետ, քարտեզներ․․․ Տարոն Մանուկյանի գիտահետազոտական աշխատանքների շարքը երկար կարելի է թվել։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

2001 թվականն էր աշխատանքի անցա ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունում՝   նախ որպես գիտաշխատող , հետո՝  մարզային ծառայության պետի տեղակալ։

Հոդվածներից բացի Տարոն Մանուկյանը նախաձեռնել և կյանքի է կոչել Արագածոտնի մարզի հուշարձանները ներառող  քարտեզի տպագրությունը։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

2010 թ սկսեցի հատ – հատ նկարել Արագածոտնի մարզի հուշարձանները, դիզայնն էլ մտացեծի, հավաքեցի և  ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ վերջնական տեսքի բերելուց հետո տպագրվեց։

Տպագրված քարտեզը մեծ  հաջողություն ունեցավ․ Առաջարկ ստացավ նաև Գեղարքունիքի, Տավուշի,  Շիրակի և Երևանի համար  քարտեզներ ստեղծել, դա էլ հաջողությամբ պսակվեց։

Գիտական հաջորդ աշխատանքը 2016 թ․-ին էր․ Տարոն Մանուկյանի համահեղինակությամբ   լույս է տեսնում  «Ամբերդ» պատմամշակութային ակնարկ գրքույկը՝ նվիրված Ամբերդի պեղումների 80 ամյակին։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Լավ օրեր էին, մարզային ծառայությունում աշխատանքներս  ավարտում էի, գալիս էի ՊՈԱԿ  մասնագետների հետ  ի մի բերում աշխատանքս՝ նախապատրաստելով տպագրության։

Գիտական աշխատանքներից անցնենք  ծառայության տարածքային համակարգողի /այն ժամանակ պետի տեղակալ/  աշխատանքին։ Տարոնը այսօր արդեն ծիծաղով է հիշում  իրավախախտման դեպքերը, որոնք մինչև անգամ դատարան են հասել։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Հարցնում եք իրավախախտման դեպքերի շատ ե՞ք հանդիպել, բա ոնց, էն էլ ինչքան դատական վերջին գործն էլ վերջերս է փակվել։

 Հիմնականում հողային քանդման աշխատանքներին էինք շատ հանդիպում, փորձեր էին արվում  հուշարձանի տարածքը սեփականաշնորհել։ Հարևանների մեջ էր վեճի թեմա լինում մեկն ասում էր իմ հողնա, մյուսը՝ չէ իմնա, իրար  ծեծում էին, իրար «ուտում»։

Դատարանի դուռ էլ է հասել, բայց ոչ մի գնով պատմական արժեքը քանդել,  յուրացնել թույլ չի տվել, եթե անգամ հաջողվել է՝ չարագործները բացահայտվել են։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Գործում կարևոր է հետևողական լինել, եթե տեսել ես խնդիրը, արձանագրել,  ընթացք պետք է տաս, հետևես, ոչ թե թողնես անցնի գնա։ Մանր-մունր դեպքեր էլ են եղել զրուցել ենք, հարթել,  անցել-գնացելա, բայց աչք երբեք չեմ փակել։

Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը, որի պահապանը, գիտակն ու վարիչը Տարոն Մանուկյանն է։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

 «Ագարակը» առանձնահատուկ հուշարձան է ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, էլի հոգատարությամբ սիրով պահում ու հանրահռչակում եմ, բայց զուգահեռ նաև մարզային ծառայությունում անցկացրած տարիներս եմ կարոտում։

Բազմաշերտ հուշարձանի վարիչը կարոտով է հիշում, թե ինչպես էր սար ու ձոր բարձրանում, սիրում էր հատկապես քարանձավները ուսումնասիրել։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Իմ հիմնական ուղղությունը քարանձավներն է եղել, քարե դռնովները  գնալը հեշտ չէր, բայց ես դա եմ սիրում, եթե հնարավորություն լինի ուզում եմ քարանձավների ուսումնասիրությունը գիտական մակարդակի հասցնեմ։

Հիասթափություններ շատ են եղել, բայց  գործից հրաժարվել չի ցանկացել։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Նվիրված ու սիրով եմ կատարել։ Անհամեստություն թող չթվա, բայց լավ աշխատանքի համար  ամենաշատը ես եմ պատվոգրեր և շնորհակալագրեր  ստացել։

Ագարակն էլ իարավախախտման դեպքերից հեռու չի մնում, երբեմն հողաքանդման փորձեր արվում են, իրավախախտումների դեմն առնում է, հիմա ավելի շատ մտածում է Ագարակի մասին հոդվածներ գրելու,  հանրահռչակելու ուղությամբ։

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Օդալուսանկարահանող սարք, եթե լիներ ձեռքիս տակ արգելոցը ամեն օր տարբեր ժամերի կնկարեի։   Հոդվածներ դեռ չեմ գրում, որովհետև գրականությունը  քիչ է Ագարակից, իսկ ես իմ հոդվածներում սովոր եմ  4-5 հեղինակ օգտագործել։

Վերջերս էլ հուշարձանը հաճախ է լուսաբանվում, գալիս են նկարահանում տարբեր հեռուստաընկերություններից։

50 ամյա Տարոնի կյանքի 23 տարիները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի հուշարձանները պահելով է անցել։ Այժմ արդեն փորձով կիսվում է ամեն այցելուի, պահապանի, ինչու ոչ նաև ծառայության պետի հետ։

 

Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ

Ես,  որ մուտք գործեցի այս ոլորտ ճիշտ է ճարտարապետի մասնագիտություն էի ստացել, բայց անփորձ էի, ինձ օգնում էին խորհուրդներով փորձով, այսօր էլ ես եմ իմ փորձը տալիս նոր մասնագետներին։ Շատ եմ հնագետների հետ քայլել, ամեն քար ու թուփ անգիր արել։

Քարե դռնով քարանձավների հանդեպ սերը սրտում Մանուկյանը հույս ունի, որ վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան այդ հուշարձանների սակավաթիվ ուսումնասիրությունների կողքին մի օր էլ իր ուսումնասիրությունը կավելանա։