Թանգարանային գիշերը «Մեծամորում» մարդաշատ է եղել:
Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով» ցուցահանդեսը։
Ներկայացված են 2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից (արշավախմբի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքից հայտնաբերված բացառիկ գտածոները:
Թանգարանային գիշերվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այցելուներին ողջունել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը՝ ներկայացրել փոքր դամբարանի մեծ գանձերի պատմությունը:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով» ցուցահանդեսը բաց կլինի ևս երկու շաբաթ։