Իտալիայի Վենետիկի Կա Ֆոսկարի պետական համալսարանի կենսահնագիտության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Ֆրանչեսկա Բերտոլդին դասախոսությունով հանդես է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։
Դասախոսությունը նվիրված էր կենսահնագիտության ուսումնասիրության մեթոդներին և ոսկորների վրա առկա ախտաբանական հատկանիշների փաստագրմանը։
Տեսական դասախոսությունից հետո գործնական պարապմունքն էր․ Ինչպե՞ս է հնարավոր տարբերել տղամարդու և կնոջ կմախքը կամ ի՞նչ հիվանդություն է ունեցել տվյալ անհատը․ հարցերի պատասխանները տրվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանության ֆոնդում պահվող մարդաբանական նյութերի վրա առկա կենսահնագիտական հատկանիշների և ախտաբանական իրավիճակների ուսումնասիրմամբ։
Դասախոսությանը մասնակցել են ծառայության աշխատակիցները և ԵՊՀ հնագիտության բաժնի ուսանողները։
Ֆրանչեսկա Բերտոլդին Հայաստանում է «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակում։