Գուրոսը Գորիսում

Գուրոսը Գորիսում

2024-10-02T16:11:36+00:00 02/10/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Կանաչապատ ու անտառածածկ լեռներով շրջապատված այգի-քաղաքը ձեզ է սպասում՝ վայելելու  սև ու սպիտակ բացառիկ ցուցադրությունը Սյունիքի գունավոր անցյալի մասին։

Գորիսի համայնքային պատկերասրահում հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 100 լուսանկար է ներկայացվելու ցուցադրությանը։

Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

Բացառիկ գիտաճանաչողական արժեք ներկայացնող հավաքածուում ընդգրկված պատկերները հնարավորություն են տալիս տեսնել Գորիսի տարածաշրջանի քարանձավային բնակավայրից դեպի կանոնավոր փողոցներով, քարաշեն, երկհարկանի առանձնատներով բնակավայրի աստիճանական զարգացումը:

Տեղում կարող եք ձեռք բերել «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։

Ցուցադրությունը բաց է լինելու մինչև նոյեմբերի 15-ը։