Անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ 3» գիտաժողովը

Անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ 3» գիտաժողովը

Քանագեղի դամբարանդաշտի պեղումներից` Չեսարի պալատ, Բերդկունքից` Մեծամոր, արգելոցների ստեղծումը` որպես պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոց, թանգարանային հավաքածուների պահապանի մասնագիտությունից`  մինչև  ֆոնդերում պահվող Գուրոսի լուսանկարների հավաքածու, թանգարանների` տուրիստական համագործակցության դերից` մինչև ջրի տակ անցած ժառանգությունը լեռներում թեմաները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  հարկի տակ էր միավորել պատմամշակութային ոլորտի ներկայացուցիչներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց թանգարանում անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ 3» գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցել են՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Շիրակի մարզպետարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը կարևոր էլ է գիտաժողովի դերը, ներկայացված թեմաները ակտիվ քննարկումները, որոնք նպաստելու են ոլորտի զարգացմանը։

Ամփոփելով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական  գործունեությունը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մասնակիցներին հրաժեշտ է տվել  2025 թ․-ին  նախատեսվող գիտաժողովին հանդիպելու ակնկալիքով։