ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹ

2018-03-29T15:57:43+00:00 27/09/2014|Կոտայք|

Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից դեպի Արագածի գագաթ կազմակերպված արշավին մասնակցել են մարզի N զորամասի զինծառայողները, Աբովյանի թիվ 10 հանրակրթական դպրոցի աշակերտները, ծնողներ, մանկավարժներ, ՊՄՊ աշխատակիցներ: Արշավը զուգակցվել է երթուղուն հարակից պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմամբ. Տառերի պուրակ, Քարե լիճ, Վիշապաքար:

Չնայած անբարենպաստ եղանակին, արշավականները հաղթահարել են դժվարություններն ու բարձրացել Արագած լեռան գագաթը: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար զոհված ազտամարտիկների, Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Արշավականները լեռան գագաթին ծածանել են հայոց հաղթական եռագույնը, երգել Հայաստանի հիմնը, հայրենասիրական երգեր:

Արշավը կազմակերպել էր ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը: