ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

2015-05-12T14:41:31+00:00 12/05/2015|Լրահոս|

Ս.թ. մայիսի 3-9-ը Գերմանիայի Վեյմար քաղաքից ոչ հեռու գտնվող Օսմանշտետ Մանոր Հաուս (Osmannstedt Manor House) ավանում տեղակայված սեմինարների կենտրոնում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Աննա Հովհաննիսյանը մասնակցել է «Համաշխարհային Ժառանգության պահպանման» ծրագրերի կազմակերպիչների հանդիպմանը: Մասնակից` Գերմանիայի, Լատվիայի, Բահրեյնի Թագավորության, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Մարոկկոյի, Թուրքիայի ներկայացուցիչները ներկայացրել են «Համաշխարհային Ժառանգության պահպանման» ծրագրում ներառված իրենց երկրների հնավայրերը, խնդիրները: Զեկուցումներն ուղեկցվել են slide show-ի ցուցադրմամբ:

Քննարկվել են նաև Համաշխարհային Ժառանգության պահպանման և հետագա զարգացման համար եվրոպական տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների հնարավորությունները, հուշարձանների տարածքներում իրականացվող կամավորական աշխատանքները: ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Ա. Հովհաննիսյանի զեկուցումը ևս ուղեկցվել է slide show-ի ցուցադրմամբ: Նա խոսել է Համշախարհային Ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների`Էջմիածնի Մայր տաճարի, Հաղտապավանքի, Սանահինի, Զվարթնոցի մասին: Առանձին անդրադարձ կատարել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանին: Մասնակիցներին տեղեկացվել է, որ 2011թ. սկսած ամեն տարի արգելոց-թանգարանի տարածքում միջազգային կամավորական ճամբար է գործում, ուր հյուրընկալվում են տարբեր երկրների կամավորներ: Մինչ օրս նման ստացիոնար ճամբարներ երեքն են աշխարհում: Ի դեպ, ճամբար-կայանատեղի հիմնելու ծրագիրը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի մասնակից` Հայաստանի ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբը 2011թ.-ին ներկայացրել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային Կամավորական ծառայության կոմիտեին (CCIVS) ` արժանանալով բարձր գնահատականին:

Սեմինարի մասնակցիները ներկա են գտնվել նաև «Բելվեդեր» ամրոցի տարածքում գտնվող սրահներից մեկում` Համաշխարհային Ժառանգության վերաբերյալ ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել` Վեյմարի տարածքում գտնվող համաշխարհային ժառանգության արժեք ներկայացնող հուշարձաններին:

Հ.Գ. Համաշխարհային ժառանգությունը (World Heritage) բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են: Համաշխարհային ժառանգության ցանկի կարևոր նպատակն է պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները: