ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 6 ՀԱՐՑ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 6 ՀԱՐՑ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

2015-06-23T15:59:48+00:00 17/06/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի հունիսի 16-ի նիստում, որը վարել է ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, մասնակցել է խորհրդի 22 անդամներից 17-ը: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 6 հարց: Հավանության Է արժանացել ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի 2015-2018 թթ. զարգացման հայեցակարգերի և ռազմավարության միասնական ծրագիրը, հաստատվել է` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և արգելոցների զարգացման ռազմավարության» նախագիծը: Ներկայացնելով թանգարանների և արգելոց-թանգարանների զարգացման ռազմավարության իր մոտեցումները, հարցը զեկուցող ՀՊՄՀ դասախոս, մ.գ.թ., ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Պողոսյանը նշել է, որ փաստաթղթի մշակմանն էապես նպաստել է ՌԴ Դ. Լիխաչովի անվան ինստիտուտի հետ սերտ գործակցությունը: Զեկուցողը կարևորել է ռազմավարության հրատարակությունը, նշելով, դա կօգնի արգելոցների և արգելոց-թանգարաններին` աշխատանքների ճիշտ կազմակերպման հարցում: Նիստը վարող Ա.Փիլիպոսյանի փոխանցմամբ, Դ. Պողոսյանի աշխատությունը հավանության է արժանացել ԻԿՕՄ-ի և Հնագիտության ազգային կոմիտեի կողմից:

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիաննա Գևորգյանի և ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի հեղինակած «Էքսկուրսավարության հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկը հրատարակության երաշխավորելու հարցը: Ձեռնարկը կազմված է 10 գլխից /յուրաքանչյուրն ունի 3-4 ենթաբաժին/ և նախատեսված է թանգարանագիտության ոլորտի մասնագետների, տուրիզմն ուսամնասիրող ուսանողների համար: Որոշվել է խմբագրական վերջնական աշխատանքներից հետո, ձեռնարկը ներկայացնել մանկավարժական համալասրանի համապատասխան մասնագետների կարծիքին:

Գիտամեթոդական խորհրդի հավանությանն է արժանացել Ադո «Իմ հուշերը» գրքի տպագրությանն առնչվող, ինչպես նաև Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ 1919թ. Դոնի-Ռոստովում հրատարակված Գրիգորի Չալխուշյանի հեղինակած «Կարմիր գիրք» աշխատության վերահրատարակության հարցը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. անդամ Ֆրինա Բաբայանի «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» ժողովածուն տպագրության ուղարկելու հարցը ևս օրակարգում էր: Քննարկման արդյունքում որոշվել է ձեռնարկն անվանափոխել «Դրվագներ հին Երևանի պատմության»: