«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է համալրված ցուցադրություն, որում ներկայացվել են Մեծամորի հնավայրում 1960-ականներից մինչեւ 2014 թվականը իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները:
Արգելոց-թանգարանի ֆոնդերում ներկայում 28. 000 ցուցանմուշ կա, որից ցուցադրվում է 18.000-ը: Ցուցադրության բացմանը ներկան են գտնվել հոկտեմբերի 2-ին մեկնարկած երկօրյա՝ «Մեծամորի կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովի մասնակիցները, հյուրեր:
Ներկայացնելով Մեծամորի հնավայրի տարեգրությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը շեշտեց Մեծամորի նվիրյալներ՝ հնագետներ՝ Էմմա Խանզադյանի և Կորյուն Մկրտչյանի, ինչպես նաև աստղագետ Էլմա Պարսամյանի ավանդը:
«Նրանց կատարած անգնահատելի աշխատանքին լավագույն վերաբերմունքը համալրված ցուցադրության բացումն է: Մենք պարտավոր ենք հիշել այն հսկայական ներդրումը, որ արել են մեր նվիրյալները: Արգելոց-թանգարանն իր հիմանդրման օրվանից բազմաթիվ վարիչներ է ունեցել և նրանցից յուրաքանչյուրը էլ իր ավանդն է ներդրել թանգարանի ստեղծման ու զարգացման գործում», -ասաց Ա.Փիլիպոսյանը:
Ցավոք է. Խանզադյանը և Կ.Մկրտչյանն այսօր մեզ հետ չեն: Իսկ ցուցադրության բացմանը ներկա Էլմա Պարսամյանը հուզմունքով նշեց, որ իր համար մեծ ուրախություն է ներկա գտնվել միջոցառմանը, որը կարծես նոր շունչ է հաղորդում Մեծամորին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը, հրապարակեց ՀՀ մշակույթի նախարարի հրամանը՝ Կորյուն Մկրտչյանի որդիներին՝ Հակոբ Մկրտչյանին և Վահրամ Մկրտչյանին Գրիգոր Նարեկացի մեդալով պարգևատրելու մասին: Վերջինները թեպետ Հայաստանում չեն ապրում, սակայն նրանց կապը հատկապես Մեծամորի հետ պահպանվում է՝ բարերարության տեսքով: Մեդալները հանձնվեցին Կ. Մկրտչյանի կնոջը՝ Արփենիկ Մկրտչյանին:
Ազգային մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեց արգելոց-թանգարանի նախկին վարիչ Ազատ Հարությունյանը:
Ցուցադրությունը դիտելուց հետո, մասնակցիների համար էքկուրս կազմակերպվեց պեղավայրի տարածքով: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին իրականացված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները:
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Ա. Փիլիպոսյանը խոսելով Մեծամոր հնավայրի ու նրա նշանակության մասին, ասաց, որ Մեծամորը Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից պարբերաբար բնակեցված է եղել: Նրա խոսքով, շուրջ 6,5 հազար տարի կյանքն այս բլուրների վրա շարունակվել է և Մեծամորն այսօր Մերձավոր Արեւելքի ամենաէտալոնային հուշարձաններից է:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը անդրադարձավ նաև հայտնաբերված որոշ բացառիկ ցուցանմուշներին՝ մասնավորապես անագե իրերին:
«Պեղավայրից հայտնաբերված բոլոր անագե իրերը բացառիկ են ողջ Մերձավոր Արեւելքի համար: Խոսքը մի քանի հարյուր իրի մասին է: Եզակի է նաև գորտակերպ կնիք-կշռաքարը, որի մեկ օրինակը պահվում է բրիտանական թանգարանում, արժեքավոր են նաեւ եգիպտական փարավոն Թութմոս 3-րդի կնիքը»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը:
«Մեծամոր կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողով
Մեծամոր հնավայրի պեղումների 50 և արգելոց–թանգարանի ստեղծման 45-ամյակներին նվիրված գիտաժողով, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համալրված ցուցադրութ…
youtube.com