ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2018-03-29T16:01:18+00:00 06/10/2015|Երեվան, Լրահոս|

Երևանի մարզային ծառայության նախաձեռնությամբ, «Հայոց Ցեղասպանություն. Վաղեմության ժամկետ չճանաչող ժառանգություն» թեմայով բաց դաս է անցկացվել Երևանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար:

Երևանի մարզային ծառայության գիտաշխատող Գնել Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին 1948 թ-ին ընդունած կոնվենցիային: Նա ներկայացրել է նաև 2015թ-ին ցեղասպանության ընդունման և դատապարտման վերաբերյալ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերին ու հայտարարություններին: Գիտաշխատող Գ. Ավետիսյանը պատանիներին հորդորել է հիշել դրանք. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնություն Պետական դումայի ապրիլի 24-ի, նույն ամսվա 23-ի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկի, Ավստրիայի խորհրդարանի՝ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ի և 24-ի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունները: Համապատասխան փաստաթղթեր են ընդունել նաև Եվրոպական խորհրդարանը՝ ապրիլի 15-ին բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նմանատիպ փաստաթուղթը՝ ընդունված ապրիլի 14-ին և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի կողմից մայիսի 16-ին ընդունած բանաձևը: