«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Նորիկ Գրիգորյանը Հավուց Թառի վանական համալիրի տարածք /պետ. ցուցիչ` 3.99.3/ կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց /պետ. ցուցիչ` 3.99.3.1/ հարավ` բլրի լանջին, 2015թ. աշնանը պեղված մատուռի կիսակլոր շարվածքը քանդված է և պատի մեջ անցք է բացված:
Բարեբախտաբար, շարվածքի արձանագրությունները, խաչաքանդակներով քարերը ջարդված չեն, թեպետ տեղափոխվել են մի փոքր հեռու: Ըստ ամենայնի, կատարվածը գանձախուզություն է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով կդիմի ոստիկանություն:
Հ. Գ. Հավուց Թառի վանական համալիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: