«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ ԿՆՎԻՐԻ ՄԱՆԿԱՏՆԵՐԻՆ, ԾԵՐԱՆՈՑՆԵՐԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՆ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ ԿՆՎԻՐԻ ՄԱՆԿԱՏՆԵՐԻՆ, ԾԵՐԱՆՈՑՆԵՐԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՆ

2022-02-17T14:05:42+00:00 17/02/2022|Լրահոս|

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին նշվում է նաև «Գիրք նվիրելու» համաշխարհային օրը։ Տարեց տարի այն առավել մեծ ժողովրդականություն է ստանում՝ ընդգրկելով ոչ միայն կրթօջախները, այլև՝ թանգարանները, գրադարանները, գրախանութները։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության   ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը զուգահեռ հրատարակում է նաև աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի նյութեր։

Գիրք նվիրելու օրվան ՊՈԱԿ-ը միանում է բազմաբովանդակ հրատարակություններով /տարբեր լեզուներով/ և գիտակրթական ծրագրերով։

Փետրվարի 19-ին կազմակերպությունը գիտահանրամատչելի գրքույկներ կնվիրի մանկատներին և  ծերանոցներին, նաև՝ կրթական ծրագրեր կիրականացնի։

Պատմամշակութային ժառանգությանը, արգելոց-թանգարաններին, հուշարձաններին նվիրված գիտահանրամատչելի գրքույկներ, գիտաժողովների հոդվածների ժողովածուներ, մենագրություններ կհանձնվեն մարզերի թանգարաններին, գրադարաններին, Հայաստանում գործող միջազգային ուսումնական հաստատություններին /օտար լեզուներով/։

ՊՈԱԿ-ի հրատարակություններից նվեր կստանան նաև գործընկեր  կազմակերպությունները։