«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց,  Կոտայքի մարզի Թղիթ ամրոց և  Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի․  մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել Արարատի և Կոտայքի մարզերում

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց,  Կոտայքի մարզի Թղիթ ամրոց և  Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի․  մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել Արարատի և Կոտայքի մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, փոխտնօրեն Հայկ Դանիելյանը աշխատանքային այցով  Արարատի և Կոտայքի  մարզերում էին։

Այցի ընթացքում ուսումնասիրվել  է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճյուղ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը։

Դվինը բազմաշերտ հուշարձան է, որի  ավերակները գտնվում են Հնաբերդ, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի  (330-338) կողմից, ով այստեղ է տեղափոխել  Հայոց արքունիքը 330-331 թթ.:

Հիշեցնում ենք, որ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2000-Ա որոշմամբ  Դվին հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի:

Շարունակելով շրջայցը արդեն Կոտայքի մարզի պատմական հուշարձանների տարածքներում,  հետևել են  Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Եկեղեցին գտնվում է Բջնի գյուղի կենտրոնում, կառուցել  է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1031 թ.:

 

Ուսումնասիրվել է Թեղենիք գյուղում գտնվող Թղիթ ամրոցը։

 

Թղիթ ամրոցը 1975 թ. հայտնաբերվել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտների և Երևանի համալսարանի հայագիտության կենտրոնի միացյալ հնագիտական արշավախմբի կողմից: Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում է, որ ամրոցը պատկանում է է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերին:

Ամրոցը դեռևս կանոնավոր պեղումներով ուսումնասիրված չէ: