«Մեծամորյան… Շքեղությունը ժամանակի միջով». Թանգարանային գիշերը «Մեծամոր»-ում

«Մեծամորյան… Շքեղությունը ժամանակի միջով». Թանգարանային գիշերը «Մեծամոր»-ում

Թանգարանային գիշերը «Մեծամորում»  մարդաշատ է եղել:

Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով»  ցուցահանդեսը։

Ներկայացված են 2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից (արշավախմբի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքից հայտնաբերված բացառիկ գտածոները:

Թանգարանային գիշերվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այցելուներին ողջունել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների  գծով  փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը՝  ներկայացրել փոքր դամբարանի մեծ գանձերի պատմությունը:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով»  ցուցահանդեսը բաց կլինի ևս երկու շաբաթ։