«Ագարակ» պատմամշակութային արգելոց-դպրոց գործակցությամբ Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվել է գիտակների մրցույթ-վիկտորինա։
Այն նվիրված էր Թանգարանների միջազգային օրվան, որի շրջանակում դպրցի 8-9-րդ դասարանի աշակերտները ակտիվ պատասխանել են հայկական նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ հարցերին։
Ժյուրիի կազմում է եղել ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Արթուր Թովմասյանը։
Արգելոցի վարիչ Տարոն Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպվող մրցույթ-վիկտորինան կրում է ամենամյա բնույթ․
Տարոն Մանուկյան «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ
Տարիներ շարունակ դպրոց-մշակույթ կապը ամուր պահելով իրականացնում ենք նմանօրինակ միջոցառումներ դպրոցների հետ, աշակերտների մոտ հետաքրքրություն և սեր արթնացնելով պատմամշակութային ժառանգության նկատմամբ։
Մրցույթ-վիկտորինան այնքան է ոգևորել ուսուցիչներին, որ նրանց մոտ ցանկություն է առաջացել դառնալու վիկտորինայի մասնակից։