ԲԱՑ ԴԱՍԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

2018-03-29T15:57:15+00:00 12/04/2017|Գեղարքունիք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով բաց դաս է անցկացվել Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտների համար:

Մարզի հուշարձանների պատմությունը աշակերտներին է ներկայացրել Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Աշխեն Մովսիսյանը` կարևորելով հատկապես երիտասարդների դերը հուշարձանների պահպանության գործում:

Կրթօջախի տնօրենության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մոտ օրերս դպրոցականները և մարզային ծառայության պատասխանատուները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացնեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում:

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել նաև Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար։ Մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Զառահյանը «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով դասի ընթացքում խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի հուշարձանների մասին։

Բաց դասի ավարտին դպրոցականները ցանկություն են հայտնել ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների հետ միասին սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնել իրենց գյուղի հուշարձանների տարածքներում։

Մարզային ծառայության պատասխանատուները բաց դասեր են անցկացրել նաև Թթուջուր ու Ծովազարդ համայնքների միջնակարգ դպրոցներում: