«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Տյառնընդառաջը նշվել է Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցում։ «Տյառընդառաջի ժողովրդական սովորույթները» խորագրով միջոցառմանը մասնակցել են դպրոցի միջին և բարձր դասարանների 30-ից ավելի աշակերտներ, մանկավարժներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը ներկայացրել է Տյառնընդառաջի խորհուրդը` ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, ապա` անդրադարձել Տրընդեզի ժողովրդական սովորույթներին, խոսել ազգային տոների պահպանման ու երիտասարդների հայեցի դաստիարակության մասին։
Դպրոցի բակում պատանիները խարույկ են վառել, ազգային երաժշտության ուղեկցությամբ շուրջպար բռնել ու թռել կրակի վրայով։