«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐևԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐևԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-11-28T10:43:49+00:00 16/11/2018|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի  մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, Չարենցավանի  քաղաքապետարանի  մշակույթ բաժնի և Գարզուի անվան  արվեստի  դպրոցի   համագործակցությամբ  կրթօջախում բացվել է Երևանի  2800-ամյակին  նվիրված  «Հին  ու  նոր  Երևան» ցուցադրություն։ Այն ստեղծվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ։

Բացման  խոսքով  հանդես  է եկել ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը։ Իր խոսքում նա անդրադարձել է հնամյա մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումներին ու ճարտարապետական դիմագծի պահպանման անհրաժեշտությանը։ Նա ընդգծել է, որ քաղաքաշինական նոր մոտեցումներին զուգընթաց  պետք է պահպանել քաղաքի պատմական միջուկը։ Որպես արդեն քանդված հին կառույցների օրինակներ է բերել  Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ և ռուսական  Սուրբ Աննայի եկեղեցիները, Գետցեմանի մատուռը։

«Հին  ու  նոր  Երևան» ցուցադրություն նպատակը պատանիներին ու երիտասարդներին 2800 ամյա Երևանը ներկայացնելն է։  Ցավոք հին Երևանի շատ կառույցների մասին այսօր վկայում են միայն  է լուսանկարները։

Չարենցավանի  Գարզուի  անվան  արվեստի  դպրոցում «Հին  ու  նոր  Երևան» ցուցադրությունը  կշարունակվի  ևս  մի  քանի  օր: