«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում, խաչքարերի ամրակայման աշխատանքներ են իրականացվել Արարատի և Արագածոտնի մարզերում։
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի և աշխատակիցների ջանքերով «Խոսրովի պետական անտառ» արգելոցի տարածքում հաշվառված «Ներքին Գիլանլար» գյուղատեղիում ուղղվել և ամրակայվել է մեկ խաչքար: Աշխատանքներին մասնակցել են նաև «Խոսրովի պետական անտառ» արգելոցի աշխատակիցներ:
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ էլ մեկ խաչքար է կանգնեցվել Դաշտադեմ համայնքում։
2018թ․-ի ընթացքում Արարատի մարզում ուղղվել և կանգնեցվել է 22, իսկ Արագածոտնի մարզում ՝ 6 խաչքար։