ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՐՈՑՆԵՐԸ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ, ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՐՈՑՆԵՐԸ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ, ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2022-01-31T12:46:55+00:00 27/01/2022|Լրահոս, Հրապարակումներ|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է «Հայաստանի ամրոցները»  գիտակրթական, ճանաչողական ծրագիրը, որը տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ կիրականացնի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Ծրագրի  մեկնարկը հունվարի 28-ին է՝  Հայոց բանակի օրը։ Նպատակը՝  մշակութային ժառանգության պահպանությունը և հանրահռչակումն է, նաև՝  հուշարձանը  այլ  տեսանկյունից  ներկայացնելը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Արցախի Հանրապետության ամրոցների ու բերդերի լուսանկարների, հատակագծերի,  զարդանախշերի  պաստառները։

Առաջիկայում մեր ամրոցների պատկերներով  տեղեկատվական  վահանակներ  կտեղադրվեն  հասարակական  վայրերում։

Նախատեսվում  է  բաց դասերի անցկացում հանրակրթական դպրոցներում, ճանաչողական այցեր՝ «Բջնի ամրոց», «Դաշտադեմ»,  «Ամբերդ», «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ, որտեղ դպրոցականները կծանոթանան  մշակութային ժառանգությանը, միջնադարյան ռազմարվեստի փառավոր էջերին, հայ ասպետների վարքականոնին, ռազմական գործին, դաշտային ռազմական խաղերին ու զենքերի վերակազմություններին։ Մասնագետների օգնությամբ նրանք  կպատրաստեն միջնադարյան զենքերի կրկնօրինակներ: