ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:36+00:00 November 19th, 2015|Շիրակ, Լրահոս|

Շիրակի ՊՄՊ մարզային ծառայությունը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինը՝ Գյումրիի «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես: «ԿԱԶԱ» հիմնադրամի գրասենյակի դահլիճում ցուցադրվել են Անի, Կարս քաղաքների և միջնադարյան հայ շինարարական արվեսի գլուխգործոցներ Մրենի, Հոռոմոսի, Խծկոնքի, Տեկորի և այլ հուշարձաների 100 տարի առաջ արված լուսանկարները: Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը ներկացացրել է նաև Շիրակի պատմաճարտարապետական հուշարձանների մասին պատմող սլայդ-ցուցադրությունը: Ավետիք Մելիք-Սարգսյանը ներկայացվել է հայկական մշակութային ժառանգության համառոտ պատմությունը, մեր ճարտարապետության բարձրարժեք կոթողների և մշակույթի հուշարձանների կրած կորուստները, այդ հուշարձանների վիճակը նախկինում ու մեր օրերում: Միջոցառման նպատակը մատաղ սերնդին հայկական ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններին ծանոթացնեն ու մեր մշակութային ժառանգության նկատմամբ սեր և հարգանք սերմանելն է:

Միջոցառման մասնակիցներին՝ դպրոցների աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին նախապես բաժանվել էին Արևմտյան Հայաստանի հուշարձանների մեկդարյա և նրանց ներկա վիճակի մասին վկայող նյութերով լուսանկարների բուկլետները՝ համեմատելու նպատակով: Վերջում Ավետիք Մելիք-Սարգսյանը դպրոցակաների համար անցկացրել է նաև «Շիրակի ճարտարապետկան դպրոցի» ազդեցությունը՝ «Եվրոպական մշակութային ժառանգության վրա» թեմայով խորագիտակ վիկտորինա-մրցույթ:

«Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես է բացվել նաև Գյումրիի «Մհեր Մկրտչյան թանգարանում»: «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրի շրջանակներում ներկայացվել են Արևմտյան Հայաստանի Անի, Կարս քաղաքների և միջնադարյան այլ հուշարձանների 100 տարի առաջ արված լուսանկարները: Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի սահամաններից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության պատմությունը: Ցուցադրված մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներով ներկայացվել է հայկական ճարտարապետության ու մշակույթի հուշարձանների անցած պատմությունը, կրած կորուստներն ու պահպանության ներկա վիճակը:

Միջոցառումն ուղեկցվել է մարզային ծառայության պետ Ա. Մելիք-Սարգսյանի ներկայացրած «Ալեքսանդրապոլ-Գյումրի քաղաքի հուշարձանների» մասին պատմող սլայդ-ցուցադրությամբ: