ՈՒՂՂՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

ՈՒՂՂՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

«Հուշարձանների պահպանության ծառոյություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները շարունակում են տարբեր համայնքներում խորնարհված խաչքարերն ուղղելուն և կանգնեցնելուն միտված աշխատանքները։

«Խաչքարերին  նոր  կյանք»  ծրագրի  շրջանակում  ՊՄՊ Գեղարքունիքի մարզային  ծառայության աշխատակիցների ջանքերով ուղղվել և ամրակայվել է Ակունք համայնքում գտնվող Գյուղատեղի «Հին գոմեր»  հուշարձանի  տարածքի տասներկու խաչքար, դասավորվել են տարածքում գտնվող խաչքարերի բեկորները։ Այդ աշխատաքներին մասնակցել է նաև հուշարձանների պահպանության գործակալության Կոտայք-Գեղարքունիք տարածքային բաժնի գլխավոր մասնագետը։

ՊՄՊ Կոտայքի  մարզային  ծառայության  աշխատակիցների  ջանքերով «Խաչքարերին  նոր  կյանք»  ծրագրի  շրջանակում  Եղվարդ  քաղաքի   գերեզմանատանը  կանգնեցվել  և  ամրակայվել է  միջնադարյան  երկու  խաչքար:

Խաչքարերի ուղղման և ամրակայման աշխատանքներ են իրականացվել նաև ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ։ Աշխատակիցների ջանքերով Այգավան համայնքի «Կարակոյուն» գյուղատեղիում հինգ խաչքար է կանգնեցվել։  Գյուղատեղին  գտնվում է համայնքի  32  կմ արևելք և մարզի այն բնակավայրն  է,  որտեղ  առավել  շատ  թվով  խաչքար կա: