«Հուշարձանների պահպանության ծառոյություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները շարունակում են տարբեր համայնքներում խորնարհված խաչքարերն ուղղելուն և կանգնեցնելուն միտված աշխատանքները։
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով ուղղվել և ամրակայվել է Ակունք համայնքում գտնվող Գյուղատեղի «Հին գոմեր» հուշարձանի տարածքի տասներկու խաչքար, դասավորվել են տարածքում գտնվող խաչքարերի բեկորները։ Այդ աշխատաքներին մասնակցել է նաև հուշարձանների պահպանության գործակալության Կոտայք-Գեղարքունիք տարածքային բաժնի գլխավոր մասնագետը։
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Եղվարդ քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել և ամրակայվել է միջնադարյան երկու խաչքար:
Խաչքարերի ուղղման և ամրակայման աշխատանքներ են իրականացվել նաև ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ։ Աշխատակիցների ջանքերով Այգավան համայնքի «Կարակոյուն» գյուղատեղիում հինգ խաչքար է կանգնեցվել։ Գյուղատեղին գտնվում է համայնքի 32 կմ արևելք և մարզի այն բնակավայրն է, որտեղ առավել շատ թվով խաչքար կա: