Մարդը տիեզերական անսահմանությունում
Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, մասնակցելու կրթամշակութային ծրագրի, որի շրջանակներում հնարավորություն կստանաք. Մասնագետների հետ շրջել և ծանոթանալ հուշարձանին. Տարբեր հարթակներում զրուցելու հնաաստղագիտության և տիեզերքի մասին. Աստղադիտակների միջոցով դիտել աստղեր, համաստեղություններ . Ժամը 4-ին նախատեսվում է Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորում․ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև թեմատիկ երաժշտական ծրագիր. Միջոցառման վայրը՝ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց Միջոցառման մեկնարկը՝ օգոստոսի 10, ժամը 19։00