«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց
Վայոց Ձորի մարզ, գ. Արենի
 
«Արփի» բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց Ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի – Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում:  Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում  են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները: Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի  ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
«Արփի» բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:
Բարձրագույն ժայռերով շրջապատված վանական համալիրի մեջ են մտնում Ս. Կարապետ անունը կրող եկեղեցին, որի նախնական շինությունը կառուցվել է IX դարում: Համալիրի մեջ են մտնում նաև Ս. Ստեփանոս եկեղեցին ու նրա գավիթը (XIII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին (XIII դ.) և վանական այլ շինություններ: Նորավանքի և ընդհանրապես Օրբելյանների շինարարական աշխատանքների թագը իրավամբ համարվում է Մոմիկ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությունը` Ս. Աստվածածին-Բուրթելաշեն երկհարկ եկեղեցի-դամբարանը (1339թ.) ու մեծանուն վարպետի ձեռագործ խաչքարերը: Համալիրում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.:
Համալիրը   2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Արենի

Արգելոցի աշխատանքային օրերն ու ժամերը`

Երեքշաբթի-շաբաթ,  9-17.30:

Կիրակի` 9-15.30

Հանգստյան օրը` երկուշաբթի:

Էլ. Փոստ` [email protected]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՆԻԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԲՆԱԿՉԻ ՀԵՏ

2017-10-31T14:24:30+00:00 03/10/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

«Եվրոպական ժառանգության օրեր»  ծրագրի շրջանակում   «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ  դպրոցի մի խումբ աշակերտներ այցելել են գյուղի ամենատարեց մարդուն՝ Սամվել Ծատուրյանին: Արենիի [...]

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2017-10-31T14:24:30+00:00 02/10/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի մարզում։ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Մեր շրջակա միջավայրը և նրա պահպանման կարևորությունը» թեմայով [...]

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ 1566-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2017-10-31T14:24:30+00:00 26/05/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ մայիսի 25-ին Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց կազմակերպվել է երթ` նվիրված Վարդանանց պատերազմի 1566-րդ տարելիցին: Մոմիկի արձանի մոտ [...]

«ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 19/05/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

Թանգարանների միջազգային օրն «Արցախյան քառօրյա պատերազմ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցում: Արենիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին մասնաճյուղի վարիչ Շաքե Ղարախանյանը պատմել է [...]

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 10/05/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ են անցկացվել Արենի համայնքում: Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ «Արփի» բնապատմական արգելոցի, Արենիի համայնքապետարանի և միջնակարգ [...]

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2017-10-31T14:24:31+00:00 27/04/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցներն Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել են «Մշակութային ցեղասպանություն» թեմայով բաց դաս: Պատմության ուսուցչուհի Լուսինե Սարգսյանն [...]

ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ

2017-10-31T14:24:31+00:00 30/01/2017|«Արփի» բնապատմական արգելոց|

«Արփի» բնապատմական արգելոցի և Արենիի միջնակարգ դպրոցի համատեղ ուժերով գյուղի կրթօջախում անցկացված միջոցառումը նվիրված է եղել Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին: Միջոցառումն սկսվել է «Նամակ զինվորին» և [...]

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԵՆԻՈՒՄ ԵՎ ԳԱՌՆԻՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 22/09/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Արենի համայնքի միջնակարգ դպրոցի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների համատեղ ջանքերով։ Հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումը սկսվել [...]

ԱՐԵՆԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2017-10-31T14:24:31+00:00 19/09/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանում ՊՄՊ մարզային ծառայության և «Արփի» արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ բացվել է «Արևմտյան Հայաստանի հուշակոթողները» խորագիրը կրող ցուցահանդես: Վայոց ձորի մարզի արվեստասեր հասարակությանը [...]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ

2017-10-31T14:24:31+00:00 18/05/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

«Արփի » բնապատմական արգելոցի և Արենիի միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ անցկացվել է «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագիրը կրող միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին: Ներկայացնելով հայ ժողովրդի հերոսական [...]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 17/05/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

18 мая, в рамках «Международного дня музеев» и проекта 21 мая «Ночь в музеях», филиалы заповедники и музеи-заповедники ГНО «Служба по охране исторической среды и историко-культурных [...]

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 02/05/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը՝ Արենիի միջնակարգ դպրոցի հետ համատեղ, կրթօջախում անցկացրել է «Ողբամ մեռելոց... Կոչեմ ապրողաց... » խորագրով միջոցառում` նվիրված [...]