«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց
Վայոց Ձորի մարզ, գ. Արենի
 
«Արփի» բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց Ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի – Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում:  Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում  են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները: Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի  ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
«Արփի» բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:
Բարձրագույն ժայռերով շրջապատված վանական համալիրի մեջ են մտնում Ս. Կարապետ անունը կրող եկեղեցին, որի նախնական շինությունը կառուցվել է IX դարում: Համալիրի մեջ են մտնում նաև Ս. Ստեփանոս եկեղեցին ու նրա գավիթը (XIII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին (XIII դ.) և վանական այլ շինություններ: Նորավանքի և ընդհանրապես Օրբելյանների շինարարական աշխատանքների թագը իրավամբ համարվում է Մոմիկ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությունը` Ս. Աստվածածին-Բուրթելաշեն երկհարկ եկեղեցի-դամբարանը (1339թ.) ու մեծանուն վարպետի ձեռագործ խաչքարերը: Համալիրում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.:
Համալիրը   2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Արենի

Արգելոցի աշխատանքային օրերն ու ժամերը`

Երեքշաբթի-շաբաթ,  9-17.30:

Կիրակի` 9-15.30

Հանգստյան օրը` երկուշաբթի:

Էլ. Փոստ` [email protected]

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 19/04/2016|«Արփի» բնապատմական արգելոց|

«Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները ավելի վաղ են մեկնարկել: Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում «Արփի» արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանն [...]

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ` «ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

2017-10-31T14:24:31+00:00 29/09/2015|«Արփի» բնապատմական արգելոց|

«Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ, Վայոց Ձորի Արենիի միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց դաս` «Վառ պահենք մեր մտավորականների արյունով ներկված ժառանգությունը» թեմայով: Միջոցառումն իրականացվել է «Եվրոպական [...]

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՆԱԵՎ «ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

2015-09-22T02:21:32+00:00 21/09/2015|«Արփի» բնապատմական արգելոց|

«Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար անկախության 24-րդ տարեդարձին նվիրված բաց դաս է անցկացվել Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող զոհված [...]

«ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

2017-10-31T14:24:31+00:00 13/10/2014|«Արփի» բնապատմական արգելոց|

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտների /85 հոգի/ համար, օրերս կրթօջախում կազմակերպվել էր ցուցահանդես` «Արփի» բնապատմական արգելոցի բուսական աշխարհը» թեմայով: Մեծ էկրանին ցուցադրվել [...]

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2017-10-31T14:24:31+00:00 25/09/2014|«Արփի» բնապատմական արգելոց|

«Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները, Արենիի դպրոցի պատմության, աշխարհագրության ուսուցիչների հետ համատեղ, համայնքի կրթօջախի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների համար «Օրբելյան [...]

ՀՐԴԵՀ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ

2017-10-31T14:24:32+00:00 12/08/2014|«Արփի» բնապատմական արգելոց|

Ս.թ. օգոստոսի 9-ին «Արփի» բնապատմական արգելոցի հարևանությամբ` Նորավանքի վանական համալիրի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որը շատ արագ տարածվել է: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են [...]

ԲԱՑ ԴԱՍ ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2017-10-31T14:24:32+00:00 20/05/2014|«Արփի» բնապատմական արգելոց|

Մայիսի 18-ին «Խաչքարերի արվեստը. Մոմիկը` խաչքարերի մեծ վարպետ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանում, դա կազմակերպվել էր Թանգարանների միջազգային օրվա [...]

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ` «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

2017-10-31T14:24:32+00:00 23/04/2014|«Արփի» բնապատմական արգելոց|

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա խորհուրդը կյանքի էին կոչել նաեւ Վայոց ձորի մարզում: «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները, Արենիի միջնակարգ դպրոցի մանկավարժների եւ աշակերտների մասնակցությամբ [...]

«ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

2023-10-17T10:25:11+00:00 09/02/2012|«Արփի» բնապատմական արգելոց, Top Slider|

«ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ Վայոց Ձորի մարզ գ. Արենի   «Արփի» բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց Ձոր մարզի [...]